Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ունենք տվյալներ, որ հենց հիմա լցոնում ա գնում. Աբովյան 29/14 ահազանգի հետքերով

Աբովյանի թիվ 29/14 ընտրական տեղամասի դիմաց այս պահին լարված իրավիճակ է: ԲՀԿ-ից ահազանգ ստացան, որ հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահի միանձնյա որոշմամբ՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները անվավեր են ճանաչվում:

Ահազանգով տեղամաս շտապեցին ԲՀԿ-ականները, նրանց թվում` նախկին պատգամավոր Արման Աբովյանը, նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ, նաև Աբովյանի գործող փոխքաղաքապետ Դավիթ Զադոյանը, որը նաև ավագանու անդամի թեկնածու է: Սակայն ոստիկանները չբացեցին դռները, որ ներս մտնեին, ինչն առաջացրեց աղմուկ, դժգոհություն:

Զարոյանն ասաց, ու տեղեկություն ունեն, որ խախտում է տեղի ունենում ընտրատեղամասում, հանձնաժողովի` ՔՊ-ական նախագահի որոշմամբ ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները անվավեր են ճանաչվում: Հիմա իրեն ուզում են ներս մտնել, ոստիկաններ թույլ չեն տալիս` ասելով, թե հանձնաժողովի նախագահն է որոշում` ում ներս թողնել: Ժամանեցին ոստիկաններ, բանակցություններից հետո մեկ-երկու հոգի կարողացան ներս մտնել: