Search
Close this search box.

Ապարանի քաղաքապետի թեկնածուն՝ իր վախերի մասին. նա անցնում է քրեական գործով

2017 թվականին մենք ընտրվել ենք, շատ աշխատանքներ ենք կատարել։ Այնքան շատ խնդիրներ են եղել, որ լուծել ենք , որ հիմա ժամանակն էլ չի բավականացնի դրանց առանձին անդրադառնալ։ Մեր շանսերը ես չեմ գնահատի, մեր շանսերը ժողովուրդը պիտի գնահատի ու արդյունքները երեկոյան կտեսնենք։ Ինչպես հայտնում է ապարանի մեր թղթակիցը, այս մասին քիչ առաջ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Կարեն Եղիազարյան» դաշինքը գլխավորող Գնթունիկ ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը։
Նշենք, որ Ապարանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունները։
Ապարանում առաջադրվել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, ՔՊ ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը։

«Ես 2017 թվականին եմ ընտրվել, հիմա ի՞նչ նախկինի մասին կարող է խոսք լինել, մենք այսքան տարի նորմալ աշխատել ենք։ Ով ինչ ուզում այսօր խոսում է, նախկինը որն է, ի՞նչ նախկին»,- ասաց Եղիազարյանը։

Անդրադառնալով իր վախերին՝ Եղիազարյանը ասաց. «Մեզ վախեցնե՞ն, ոչ նման բան չկա»։ Ի դեպ հիշեցնենք, որ անցած տարի Armlur.am-ը գրել էր ,որ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ։