Search
Close this search box.

Օմիկրոն-շտամը ավելի վարակիչ է կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատությամբ. ԱՄՆ առողջապահության նախարարություն

Հարավային Աֆրիկայից ստացվող տվյալները վկայում են այն մասին, որ կորոնավիրուսի նոր օմիկրոն-շտամը ավելի վարակիչ է, քան նախկինում հայտնաբերված տարբերակները: Այս մասին կիրակի CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության կառուցվածքի մեջ մտնող ազգային ինստիտուտների ղեկավար Ֆրենսիս Քոլինզը։

«Մենք կարծում ենք, որ այն ավելի վարակիչ է, քան մյուս շտամները՝ այն բանի հիման վրա, թե որքան արագ է այն տարածվում Հարավային Աֆրիկայում։ Այն հատկապես լավ է փոխանցվում շփումների ժամանակ», – ասել է նա։

Դրա հետ մեկտեղ Քոլինզը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքան վտանգավոր է օմիկրոնը, քան դելտա-շտամը: «Ժամանակին մենք վախենում էինք բետա-շտամից, մտածում էինք, որ այն կտարածվի ամբողջ ԱՄՆ – ում, սակայն դա տեղի չունեցավ», – նշել է Քոլինզը:

Նա հավելել է, որ դեռեւս տեղեկություններ չկան այն մասին, որ նոր տարբերակը կորոնավիրուսի հասել է Միացյալ Նահանգներ, սակայն վստահություն է հայտնել, որ այն արագ կբացահայտվի, երբ դա տեղի ունենա: