Search
Close this search box.

Երեկվա եռակողմ փաստաթղթից մի շարք ադրբեջանական մեդիա հարթակներ դժգոհել են. ադրբեջանագետ Գառնիկ Դավթյան

Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի, որը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

Երեկվա եռակողմ փաստաթղթի կոնտեքստից դժգոհել են մի շարք պետական ֆինանսավորում ՉՈՒՆԵՑՈՂ ադրբեջանական Մեդիա Հարթակներ:
Առանձնացրել եմ հետևյալ դիտարկումները

Բառապաշարը չեմ փոփոխել, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչպես են «Խաղաղության» պատրաստվում…

Մենք պետք է ազատագրենք Ղարաբաղի հայ անջատողականների վերահսկողության տակ գտնվող մեր տարածքները, այդ թվում՝ Շուշի և Խոջալու մնացյալ գյուղերը,

Ապահովել սահմանային և մաքսային ծառայությունների աշխատանքներ Լաչինի միջանցքում,

Մենք պետք է զինաթափենք անջատողականներին Ղարաբաղում,

Հայերը Ղարաբաղում պետք է ապրեն Ադրբեջանի օրենքներով և ունեն ադրբեջանական անձնագրեր,

Մենք պետք է այնպես անենք, որ ռուս զինվորականները 4 տարի հետո հեռանան տարածաշրջանից,

Արևմտյան Զանգեզուրով(Սյունիք) մենք պետք է մուտք գործենք դեպի Նախիջևան և Թուրքիա,

Պետք է հասնենք Հայաստանի հետ սահմանի սահմանազատմանը և սահմանազատմանը,

Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի, որը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։