Search
Close this search box.

Կարեն Ասլանյանը` աշխարհի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի բանակային ըմբիշները երկու մեդալ են նվաճել Թեհրանում ընթացող բանակայինների Աշխարհի առաջնության առաջին օրը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր 72 կգ քաշային Կարեն Ասլանյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն պարտվել է միայն եզրափակչում և արժանացել է արծաթե մեդալի: