Search
Close this search box.

Ի՞նչ հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը

Տեղեկություններ կան այն մասին, որ ուժեղացվել են ադրբեջանական էմիգրացիոն ու մաքսային անցակետերը М2 ու М17 մայրուղիների վրա, հայտնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։

Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ-ի քաղաքացիներին, որ ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին արգելվում է ոչ էական այցեր կատարել M2 մայրուղով՝ Քարահունջ ու Դավիթ Բեկ գյուղերի միջև, ու M17 մայրուղով՝ Կապանից Ճակատեն հատված։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն ցուցաբերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտակայքում ու խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտու ու շփման գծի մոտակա շրջաններ այցելելուց