Search
Close this search box.

Ալիևը և Փաշինյանը պայմանավորվել են հանդիպել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել: Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, հաղորդում է Ռիա Նովոստին։

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ղեկավարները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը եւ լարվածությունը հաղթահարելու ուղիները», – ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ նրանք պայմանավորվել են նաև պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի շուրջ՝ միջադեպերը կանխելու համար։