Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծանր զինտեխնիկա են կուտակում ՀՀ սահմանների մոտ

Իրանցի լրագրող Խայալ Մուազին Տելեգրամի իր ալիքում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում են ՀՀ սահմանների մոտ կուտակված ադրբեջանական զինտեխնիկան:

«Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որ ադրբեջանական բանակը ծանր զինտեխնիկա է տեղափոխել շփման գոտի»,- գրել է նա:

Միկա Բադալյանը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ Սյունիքի սահմանին հակառակորդի ուժերի կուտակում է նկատվում:

«Զրուցել եմ Տավուշում և Վարդենիսում գտնվող տղաների հետ։ Երկու ուղղություններով էլ հաստատվում է, որ հակառակորդի թե՛ տեխնիկան, թե՛ կենդանի ուժը շարունակում է մնալ խիստ ակտիվ»,- ավելի ուշ հավելել է նա: