Search
Close this search box.

Ադրբեջանցիների հետ կոշտ բանակցություններ կարող է վարել միայն Մուրադովը․ Շոյգուն նրան հետ է կանչել արձակուրդից

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արձակուրդից հետ է կանչել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովին և գործուղել ՀՀ: Արցախում խաղաղապահ զորքերի նախկին հրամանատարը երեկոյան կլինի Հայաստանում, որպեսզի անձամբ վարի բանակցությունները ադրբեջանական կողմի հետ։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաղորդեց գնդապետ, գերիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը։
Մուրադովի արձակուրդը պետք է տևեր մինչև դեկտեմբերի 5-ը և նրան հետ կանչել կարող էր միայն երկրի պաշտպանության նախարարը։ Նպատակը մեկն է՝ ադրբեջանցիների հետ կոշտ բանակցություններ կարող է վարել միայն Մուրադովը։

«Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ այս իրավիճակում կոշտ բանակցություններ կարող է վարել միայն Ռուստամ Մուրադովը։ Երբ նա խաղաղապահների հրամանատար էր, ադրբեջանցիները չէին համարձակվում դիմել սադրանքների»