Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուրս»․ Անդրանիկ Քոչարյան կրկին բարկացավ

Զոհերի վերաբերյալ թվերը ճշտվում են, անհետ կորածներինն էլ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե հայտարարություններն իրար հակասում են, ուրեմն կճշտվեն»,- նշեց Քոչարյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ինքը երեկ հայտարարել էր, որ դիրքերը հետ ենք վերցրել, սակայն ՊՆ-ն այսօր նշել է երկու դիրքի կորստի մասին:

«Հակառակորդի տեղակայման մասին էլ պաշտպանական գերատեսչությունն անպայման կտեղեկացնի, խոսքը հրադադարի մասին է»,- հավելեց Քոչարյանը:

Լրագրողներից մեկի պնդմանը, թե ինքը միշտ հումորներով շրջանցում է լուրջ թեմաները, հանձնաժողովի նախագահն արձագանքեց.

«Աղջիկ ջան, դու մի հատ լրջացի: Իշխանությունները միշտ լուրջ են եղել, գնացեք Ռոբերտ Քոչարյանին հարցեր տվեք»: