Search
Close this search box.

Սյունիքում այս պահին հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություն է. նոր տեղեկություններ

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև։

Մեր տեղեկություններով՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

Հրաձգությունը շարունակվում է մինչև այս պահը: