Search
Close this search box.

Գումարի դիմաց սեռական գործողություն է կատարվել 9-14 տարեկան երեխաների նկատմամբ

Կեմերովոյում 47-ամյա տեղաբնակը դատարանի առջեւ է կանգնել 25 երեխաների եւ դեռահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների 62 դրվագով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հետաքննության տեղեկություններով՝ տղամարդը հանցագործությունները կատարել է 2013-ի սեպտեմբերից 2016-ի նոյեմբերն ընկած հատվածում։ Քննիչները պարզել են, որ տղամարդը սեփական բնակության վայր չի ունեցել, ապրել հարազատների մոտ չի ցանկացել, դրա փոխարեն կահավորել էր ավտոտնակն ու ապրում էր այնտեղ։

«Տղամարդը տղաներին հրավիրում էր իր ավտոտնակ եւ գումարի դիմաց սեռական բնույթի բռնի գործողություններ կատարում։ Նրա առաջարկած գումարը տատանվում էր 200-500 ռուբլու սահմաններում։ Քրեական գործի հետաքննության շրջանակում պարզվել է 9-14 տարեկան 25 տուժածի ինքնություն»,– ասված է հաղորդագրության մեջ։