Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերը Գորիս-Կապան ճանապարհը հանձնվեց Ադրբեջանին․ «Կան շրջափակման մեջ հայտնված համայնքներ»․ ԱԽ քարտուղարի պարզաբանումը

Գիշերը Գորիս-Կապան ճանապարհը տեղ տեղ հանձնվեց Ադրբեջանին

Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելով՝ որեւէ համայնք շրջափակման մեջ չի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Իհարկե ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չի, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել, գոնե ճանապարները գրունտային մակարդակում բարեկարգելու համար։ Այդ աշխատանքները շարունակվում են։ Համոզված ենք, որ շուտով կունենանք նաեւ ասֆալտապատ ճանապարհ։ Այդ համայնքներում կոմունիկացիոն որեւէ խնդիր չի առաջանալու»,- ասաց նա։