Search
Close this search box.

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել

Վերաքննիչ դատարանը Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Նա նշեց, որ դատարանը մերժել էր Արա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը, ինչը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որն էլ բավարարել է այն։

Արա Մկրտչյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավելի ուշ կհայտնեն իրենց դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանը իր ղեկավարած համայնքի բնակիչներին հարկադրել ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ միաժամանակ պահանջ ներկայացնելով ընտրելու «Պատիվ ունեմ» դաշինքին։