Search
Close this search box.

Սպանություն Երևանում. իր տանը հայտնաբերվել է նախկինում 6 անգամ դատապարտված, «Կճո» մականվամբ 64–ամյա տղամարդու դին

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տուն, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է և սպանվածը 64-ամյա նշված տան բնակիչ Գագիկ Հովհաննիսյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրած-ծակած առարկայից ստացած հարվածի մի քանի հետքեր:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: