Search
Close this search box.

Սարսափելի է ԱՆ համակարգի ծանրաբեռնվածությունը․ երիտասարդության շրջանում ևս մահերի դեպքերը շատացել են

Այս տարի ունենք սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, եթե անցյալ տարի քովիդն ու դրա հետ կապված սահմանափակող միջոցառումները բերել էին շարժերի կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել էր այլ մանկական վարակների շատ մեծ նվազման, այս տարի ունենք համակցված իրավիճակ՝ մի կողմից սուր շնչական վարկաներն են, մյուս կողմից՝ կորոնավիրուսը:

«Առողջապահության համակարգի վրա ազդեցությունը սարսափելի է: Մեր ամբողջ հանրապետական մահճակալային ֆոնդն ամբողջությամբ օգտագործվում է այս պահին: Բացի երեխաներից, նաեւ երիտասարդների շրջանում ունենք հիվանդության ծանր ընթացքով դեպքեր եւ մահացության դեպքեր: Մենք ամիսը մեկ հրապարակում ենք կովիդով հիվանդացության եւ մահացության սեռատարիքային կազմը: Սա լինելու է պարբերական, որ պեսզի թափանցիկ կերպով մեր քաղաքացիները տեղեկացված լինեն: Այս տարի կովիդով հիվանդացության միջին տարիքի նվազում ունենք:

Եթե նախորդ շտամերով երիատասարդները, որոնք չունեին խրոնիկ հիվանդություններ, առողջական խնդիրներ, մահվան դեպք չենք ունեցել, այս տարի ունենում ենք կտրուկ՝ մեկ-երկու օրվա ընթացքում հիվանդության պրոգրեսիա, մահվան դեպքեր»,- ասաց Ա. Ավանեսյանը: