Search
Close this search box.

Նոր նշանակում վարչապետի որոշմամբ

Վարչապետի որոշմամբ՝ Արշակ Ասլանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արշակ Ասլանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման տեստում:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Վարոս Սիմոնյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: