Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ախպերս տուն եկավ․ գերությունից քիչ առաջ վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը լուսանկար է հրապարակել

Գերությունից քիչ առաջ վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Ախպերս Տուն եկավ»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։

Վերադարձած գերիներից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի բանտում:

Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։