Search
Close this search box.

Պուտինի եւ Փաշինյանի բանակցությունները ենթադրում են զրույց եւ աշխատանքային ճաշ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձեւաչափը ենթադրում Է զրույց եւ աշխատանքային ճաշ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին՝ այստեղ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում: Կլինեն զրույց եւ ապա աշխատանքային ճաշ»,- հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը: Բացի դրանից, Կրեմլի Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում Պուտինը կհանդիպի VIII գումարման Պետական դումայի պատգամավորների հետ: «Ելույթ կունենա Պուտինը, ելույթ կունենա Վոլոդինը»,- հավելել Է նա:

Բացի դրանից, Պեսկովի խոսքով՝ Պուտինի մոտ պլանավորված են «մի երկու աշխատանքային հանդիպումներ ոչ հրապարակային բնույթի»: