Search
Close this search box.

«Ո՞նց կարող է խաղաղապահը կողքին կանգնած՝ խաղաղ բնակչի վրա թուրքը կրակի ու սպանի»

Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ ա կատարվում. Մարտակերտի դաշտում վար անող տրակտորիստի վրա կրակել է թուրք դիպուկահարը. տեղում մահացել է…

էս ինչ յուրահատուկ խաղաղություն է, էն էլ խաղաղապահների հսկած:

Վաղն էլ կարող է Մարտակերտում ցանկացածի վրա կրակեն,

մյուս օրը Ստեփանակերտում, ընդամենը մի փամփուշտի թռիչքի երկարություն է…

Հիմա ի՞նչ, բանակ, Անվտանգության խորհուրդ,ԱԱԾ, ընդհանրապես, մեր մասին մտածող ինչ-որ կառույց ունե՞նք. ո՞նց կարող է

խաղաղապահը կողքին կանգնած՝ խաղաղ բնակչի վրա թուրքը կրակի ու սպանի»: