Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Թուրքիան փակեց իր բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար, «РИА Новости»-ին հայտնել է Իրանի առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը:

«Սահմանային անցակետերն իրանական բեռանատարների համար փակվել են՝ թուրքական բեռնատարների մուտքն Իրան արգելելուց հետո, այս որոշումը դրա պատասխանն է»,- ասել է Ալաշը։

Նրա խոսքով՝ Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կանգնել է՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության պատճառով։

Ըստ Օզջան Ալաշի՝ այս իրավիճակը բացասաբար կանդրադառնա Թեհրանի և Անկարայի առևտրատնտեսական հարաբերությունների վրա․ երկրների միջև ապրանքաշրջանառությունն առանց այն էլ նվազել էր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։