Search
Close this search box.

ԱՄՆ Պետդեպը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի՝ Արցախ այցի մասին

Ինչպես հայտնի է, որ նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին առաջին այցն էր կատարել օկուպացված Արցախ, այդ թվում՝ Շուշի։

Ամերիկացի լրագրողներն այս մասին հարց են ուղղել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերին։
«Ո՞րն է այցի նշանակությունը  և որո՞նք են այս շաբաթ Ղազախստանում նախարարական (Միրզոյան-Բայրամով-խմբ․) հանդիպումից ակնկալիքները»,-ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվել են Պետդեպի խոսնակից: 

Ի պատասխան՝ Միլլերն ասել է. «Ես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ»: