Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի 27 դիտակետում և ապահովում են ավտոմոբիլային տրանսպորտի և մարդկանց անվտանգ ելքն ու մուտքը Լաչինի միջանցքով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ցուցադրում ենք ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը: Ապահովում ենք տարանցիկ տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը: Յուրաքանչյուր մեքենա ստուգման է եթարկվում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ զննման: Ծառայություն է վարվում ինչպես ցերեկն, այնպես էլ գիշերը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիպսկին:

Նշվում է, որ բոլոր դիտակետերում ընթացիկ իրավիճակի վերահսկման համար տեղակայված են հսկման տեսախցիկներ: