Search
Close this search box.

Աղվան Հովսեփյանը կհոսպիտալացվի․ հնարավոր է՝ նրա ականջները վիրահատեն «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մոտ մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Այսօր էլ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը՝ կալանավորման որոշման դեմ, անփոփոխ թողնելով առաջին ատյանի որոշումը։

Հովսեփյանի մոտ առողջական խնդիրները շարունակում են գլուխ բարձրանալ։ Նրա պաշտպան Սասուն Ռաֆաելյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ դիմել են համապատասխան մարմիններին՝ Հովսեփյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ․ «Մենք դիմում էինք ներկայացրել, որպեսզի Աղվան Հովսեփյանը հետազոտության ենթարկվեր քաղաքացիական հիվանդանոցում, մեր դիմումը բավարարվել է, եւ մոտ օրես պարոն Հովսեփյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում կենթարկվի հետազոտության՝ հետագա քայլերը իրականացնելու համար»։

Պաշտպանը չբացառեց, որ հնարավոր է վիրահատության ենթարկվի նախկին պաշտոնյան․ «Հնարավոր է՝ վիրահատեն ականջները, խնդիրը կապված է ականջների հետ»։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: