Search
Close this search box.

Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Վրաստանում այսօր անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Կընտրվեն 64 քաղաքապետներ, այդ թվում՝ մայրաքաղաքի, ինչպես նաև քաղաքային և մարզային ժողովների ղեկավարներ։

Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝ համամասնական և մեծամասնական։ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համար անցումային շեմ է սահմանված 2․5 տոկոսը, իսկ մացած քաղաքների համար՝ 3 տոկոսը։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցում է 43 կուսակցություն։

Ողջ երկրով մեկ կաշխատեն ավելի քան 3700 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 19:00-ն։

Ընտրությունների առաձնահատկությունն ընդդիմության հետ՝ ԵՄ միջնորդությամբ կքնված համաձայնագրի պայմանն է, որի համաձայն՝ եթե իշխող կուսակցությունը չհավաքի 43 տոկոս, ապա պարտավորվում է 2022 թվականի գարնանը նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ընտրությունների նախօրեին երկրում սկանդալ է առաջացել՝ կապված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության հետ։ 8 տարում առաջին անգամ նա վերադարձել է Վրաստան և ձերբակալվել։ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում հայտարարում են, որ նա ազատ կարձակվի ընտրություններում իրենց հաղթանակից հետո։ Իշխանությունները բացառում են Սաակաշվիլիին ներում շնորհելու հնարավորությունը, նրան սպառնում է 6 տարվա բանտարկություն։