Search
Close this search box.

Կյանքից հեռացել է Փարաջանովի որդին

63 տարեկան հասակում Ուկրաինայում իր մահկանացուն է կնքել հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսորեն Սուրեն Փարաջանովը:

Այս մասին տեղեկացնում են Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Նախորդ տարի էլ մահացել էր Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը:

Ներկայացնում ենք 1974 թվականին, բանտարկության ընթացքում Փարաջանովի կողմից գրված նամակն իր որդուն.

«Քեզ հետ իմ հաղորդակցության ամբողջ ընթացքում ես ժամանակ չունեի ասելու, որ ես քեզ շատ եմ սիրում: Ինչ երջանկություն է, որ դու առողջացել ես ու վերադարձել քո բնականոն կյանքին:

Սիրելի որդի: Իմ կյանքում տեղի ունեցավ կործանում: Դու դրա հետ կապ չունես, ուստի դրան պետք է արձագանքես տղամարդու պես: Ես խնդրում եմ քեզ ամուր բնավորություն ցուցաբերել և իմանալ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի: Ինձ համար շատ դժվար է այս 6 ամիսն առանց քեզ և ազատության, բայց ավելի դժվար էր, երբ հիվանդ էիր: Ես, եթե մի փոքր էլ այսպես շարունակվեր, չէի կարողանա տանել ձեր հիվանդանոցային տանջանքը: Դու անցար քո տղամարդկային առաջին փորձությունը: ՀՀոգ կտանես քո մասին: Խնդրիր մորդ կապ հաստատել Նիկոլայ Զախարովիչի կամ Սուրենի կամ Կուլիջանովի հետ, որպեսզի ուղեգրեր ձեռք բերես քո ուզած ուղղություններոց, եթե դա անհրաժեշտ լինի: Եթե Տրուսկավեցին դիմեք, ապա դա կանի Իննա Ֆուժենկոն:

Դու գիտես, Սուրենչիկ, որ այն ամենը, ինչ ես ունեմ, եթե հիշում ես, Թբիլիսիում և այստեղ, բոլորը քոնն է: Դու կարող ես տնօրինել այն, ինչպես ցանկանում ես: Կկանգնես ամեն ինչից վեր և ոչ մեկի հետ ավելորդ խոսակցությունների չմասնակցես (և զրպարտություն չկարդաս): Եթե որևէ բան ցանկանում ես, գրիր Վիկտոր Նիկոլաևիչ Ջորբենաձեին: Հասցե ՝ Թբիլիսի, Ինգուրի, 3. Նա ամեն ինչ կանի քո փոխարեն:

Ֆրանսիայից նվերներ ստացե՞լ ես Ջուուդիթ Մոիսեևնայի ընկերուհու միջոցով: Շատ զգույշ եղեք: Ամենափոքր հանցագործություն, և երեխաներին մեկուսացնում են: Ես ականատես եմ զարմանալի ողբերգությունների: Ես կգամ ճամբար և քեզ կգրեմ հասցեն: Եթե մոտ ես, կգաս ինձ մոտ: Եթե ճակատագիրը թույլ տա, ապա մենք քեզ հետ կմեկնենք Հայաստան: (Սկզբում քշելով Լենինգրադ):

Իմ սիրելի որդի և ընկեր: Չգիրանա՛ս: Կողջունես բոլորին`պապիդ, Կիրա Ռոմանովնային, Ջուդիթին, Վալենտինա Իոսիֆովնային և մորաքույր Մարինկային:

Բանտի նամակներից (1974, հունիս)