Search
Close this search box.

Պենտագոնն ու Պետդեպարտամենտը զեկույց կպատրաստեն ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա (երկրում սկսվում է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 778 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Օրենսդրական այս նախաձեռնությունը ստացել է 316 օրենսդրի աջակցություն, 113-ը դեմ են արտահայտվել:

Կոնգրեսի ստորին պալատի կայքում նաև նշվում է, որ օրինագծում փոփոխություն է արվել՝ համաձայն որի՝ Պենտագոնն ու Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն 2020 թ. ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների մասին: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան կոմիտեներին:

Բացի այդ, ենթադրվում է, որ օրենսդիրներն Ադրբեջանի իշխանություններին կոչ կանեն «ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց»: Նշված խմբագրումը ենթադրում է, որ Կոնգրեսն ԱՄՆ վարչակազմին կոչ կանի այս ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ: