Search
Close this search box.

Մեր հիվանդանոցները շարունակում են ընդունել մեծ թվով հղիների, ովքեր ունեն թոքաբորբ ու գրանցեցինք մահ․ Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները չեն կարող ազդել մարդու վերարտադրողական առողջության վրա։

«Այս պահին որևէ գիտական հաստատված փաստ չկա, որ պատվաստումները, մասնավարապես, կորոնավիրուսի դեմ պատվաստումները ազդում են մարդու վերարտադրողական առողջության վրա», — Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա ասաց, թե շատ երկրներում հղիները ակտիվ կեպով պատվաստվում են ու կարդացել է, որ պատվաստանյութի արդյունքում ստեղծված հակամարմինները նաև անցնում են երեխային, այնուհետև իմունիտետային շերտ են ձևավորում։

«Հղիները պատվաստվում են, քանի որ «դելտա» շտամը յուրահատկություն ավելացրեց. եթե նախկինում հղիների մոտ նկատում էինք թեթև ընթացք, ցավոք սրտի, այդ տենդենցը չի պահպանվում, այսօր էլ մեր հիվանդանոցները շարունակում են ընդունել բավական մեծ թվով հղի կանանց, ովքեր ունեն թոքաբորբ ու գրանցեցինք մահ», — ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել է 244 հազար 374 քաղաքացի, երկրորդ դեղաչափ ստացել է 133 հազար 31 քաղաքացի։