Search
Close this search box.

Խոշոր չափերով խարդախության մեղադրանքում արդարացվել է

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով խարդախության մեջ մեղադրվողն արդարացվել է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առ այն, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Սերգեյ Մարաբյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեղադրանքով ճանաչեց և հռչակել է իր պաշտպանյալ Կ.Գ.-ի անմեղությունը:

«Դատավոր Դավիթ Հարությունյանի գոյությամբ Ավանի դատարանը քրեական գործերի քննության տիրույթում շատ լավն էր, իսկ դատավոր Սերգեյ Մարաբյանի գալով՝ դարձավ ԸՆՏԻՐ».- գրառել է փաստաբանը:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Գրիգորյանը խարդախությամբ ուրիշի խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական հանցավոր համաձայնության գալով իր ընկերոջ՝ Սերգեյ Ղազարյանի հետ, խաբեությամբ, ավտոմեքենայի 1-օրյա վարձակալության պայմանագիր կնքելու կեղծ պատրվակով, հափշտակել են Ա. Ղ-ին պատկանող՝ 1.750.000 ՀՀ դրամ արժողության «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: