Search
Close this search box.

«Ներկայացված են հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ»․ ՄԻՊ

Հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անգլերենով այս արտահերթ զեկույցում: Փաստաթուղթը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը:
Զեկույցի հիմնական դրույթները այսօր հրապարակել ենք ես և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ցույց տալով հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և նվաստացումների, սպանվածների մարմինների մասերը կտրելու փաստերը, այդ արարքների համար պատասխանատվության մեխանիզմները:
Արտահերթ զեկույցում ներկայացված են նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կովսականում տեղի ունեցած զանգվածային խախտումները (հայ զինվորներին մեքենայից կապել ու քաշել, սպանված մարդկանց ականջները կտրել և այլն)։

Զեկույցն ունի հետևությունները, այդ թվում՝ կապված Ադրբեջանի Սահմանապահ ծառայութան հետ, հիմնավորող լուսանկարներ և տեսանյութեր, վերլուծություններ։
Փաստաթուղթը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան