Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 501 նոր դեպք. Մահացել է 18 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 501 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245765 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1581821 վերջին մեկ օրում` 4659 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9702 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 85-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 229957 անձ` վերջին մեկ օրում 398 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4939 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1167 է: