Search
Close this search box.

Կարիք կա ուժեղացնելու միջազգային ճնշումները՝ գերիների վերադարձն ապահովելու համար. Անդրեասյանը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն ուժեղացնելու կարիքն ունի։ Նման շեշտադրում է այսօր արել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց այցելելու, նրանց կապն ընտանիքի հետ ապահովելու հարցում։

Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ։

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում կառույցի իրականացրած գործունեությունն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։