Search
Close this search box.

Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայողին. ի՞նչ է խնդրել ադրբեջանցի զինծառայողը

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ռուսաստանցի խաղաղապահների «Տելեգրամի» ալիքից: Ռուստամ Մուրադովը ծանոթացել է նրա առողջական վիճակին։

«Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների եւ ընտանիքի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: