Search
Close this search box.

Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդին ուղղորդել են պատվաստման. ահազանգում է բժիշկը

Առողջապահության կազմակերպիչ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում բժիշկներին ուղղված գրառում է կատարել.

Այսօր ինձ դիմել է մի բուժառու, ում մոտ կասկածվում է շագանակագեղձի քաղցկեղ:
Այս բուժառուն մինչև ինձ դիմելը, եղել է նաև այլ բժիշկների մոտ, որոնցից իր հայրենի՝ X քաղաքի Y ուրոլոգը՝ տեսնելով, որ հիվանդի PSA-ի ցուցանիշը 60 նգ/մլ է, նշանակել է ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ (հասկանու՞մ ես Կառլ)… Ընդ որում, նշեմ որ 4 նգ/մլ-ից ավել ցուցանիշի պարագայում ԲԺԻՇԿՆԵՐԸ կասկածում են քաղցկեղ, իսկ 10 նգ/մի-ից ավելի դեպքում՝ կասկածում են տարածված քաղցկեղ:

Բայց դա ամենը չէ… նույն այդ Y ուրոլոգը հիվանդին ուղարկել է ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ և հիվանդը՝ բժշկին վստահելով գնացել է: Առաջին դեղաչափը ստանալուց հետո, հիվանդի PSA դարձել է 100 նգ/մլ-ից ավելի…

Հիվանդը եկել է Երևան… դիմել է ՊԵՏԱԿԱՆ Z հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ՝ ուրոլոգ N-ին, ով տեսնելով PSA-ի ցուցանիշը ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԲՈՒԺԱՌՈՒԻՆ, որպեսզի նա ստանա ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՂԱՉԱՓԸ…

Հիմա հարց՝ բժիշկներ ջան, լա՞վ եք… դուք ձեր արածից գո՞հ եք: Դիտավորյալ ոչ հիվանդանոցի, ոչ էլ բժիշկների անունները չեմ նշում, բայց խոստանում եմ, որ եթե երկրորդ անգամ նման անասունության հանդիպեցի՝ անունները նշելու եմ:

Տղե՛րք, մի մոռացեք, որ դուք առաջին հերթին ԲԺԻՇԿ եք, հետո նոր գործող նախարարի շահերի սպասարկող… Ամոթ է…