Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք՝ Երևանում. Mazda մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա կա, որի մեջ՝ տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Վազգեն Ղ.-ի դին:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների, Վազգեն Ղ.-ն ինքնասպան է եղել: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբաժշկական: