Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում կրկին կրակոցներ են հնչել

2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եւ կրակոց, հայտնում են Քննչական կոմիտեից։

Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 50-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ եւ այլ առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: