Search
Close this search box.

Ադրբեջանի լեռնային հատվածներում հրդեհներ են բռնկվել

Ադրբեջանի Աղսուի եւ Շեմախիի շրջանների լեռնային հատվածներում կրկին հրդեհներ են բռնկվել։ Երկու օր առաջ բռնկված եւ հանգցված հրդեհները կրկին բռնկվել են օրվա երկրորդ կեսից։

Հրդեհի վայրերում կենտրոնացվել են ԱԻՆ հաշվարկներ եւ հրդեհաշիջման տեխնիկա, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։