Search
Close this search box.

Ջիգարխանյանի ոտքերը կաթվածահար վիճակում են. նրան ծանր վիճակով հոսպիտալացրել են

«Էքսպրես գազետան» տեղեկացնում է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Նրա ոտքերը կաթվածահար վիճակում են, դերասանը չի կարողանում քայլել

Ներկայում նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Նրա վիճակն այնքան ծանր է, որ բժիկները առայժմ չեն ցանկանում նրա առողջական վիճակի վերաբերյալ որևէ կանխատեսում անել։

Ինչպես տեղեկացնում են Մոսկվայի դրամատիկական թատրոնի (գեղարվեստական ղեկավարն Արմեն Բորիսովիչն է) մամլո ծառայությունից՝ Ջիգարխանյանը չի կարողանում քայլել. «Դա տեղի է ունեցել դիաբետի ֆոնին, նրան հիվանդանոց է տարել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը»,-նշել է թատրոնի պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Կորնեևան։

Ամենայն հավանականությամբ, 82-ամյա դերասանի վրա խիստ ազդել է բազմամյան ռեժիմի խախտումը և վերջին շաբաթների ընթացքում՝ երիտասարդ կնոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, տարած սթրեսը։