Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշում կան ադրբեջանական գյուղեր․ չեմ բացառում, որ դրանք կփոխանակվեն․ Վահե Ղալումյան

«Եթե խաղաղության կարելի է հասնել ՀՀ սահմաններին ռուսական ուժեր տեղակայելու ճանապարհով, ապա այն ընդունելի է»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

«Տավուշում կան ադրբեջանական գյուղեր․ չեմ բացառում, որ դրանք կփոխանակվեն։ Մարզում թիկունքային ապահովման աշխատանքների խնդրին դեռ չեմ առնչվել․ գնալու եմ, հավանաբար կհասկանամ, բայց թե Ոսկեպարում փոխհրաձգություն տեղի ունեցե՞լ է՝ տեղյակ չեմ»։

Լրագրողի հացադրմանը, թե նախկինում մենք Հայաստանի պետական սահմանին այլ ուժերի օժանդակության կարիքը չունեինք, Ղալումյանը պատասխանեց.

«Նախկինում մեր վրա Թուրքիա, Ադրբեջան պետությունները չեն հարձակվել, հիմա են հարձակվել և հիմա անհրաժեշտություն կա»:

Լրագրողի պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը կառավարությունում անդրադառնալով Միքայել Մինասյանի ներկայացրած փաստաթղթին նշել էր, որ՝ այո, ստորագրելու է, հետաքրքրվե՞լ է՝ ստորագրե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ բովանդակությամբ է այն:

«Ինչքան որ գիտեմ նման հանձնաժողով դեռ չկա»,- պատասխանեց Ղալումյանը: