Search
Close this search box.

Ադրբեջանի զինված ուժերը կողմից՝ Ստեփանակերտից ոչ հեռու կրակ բացելու լուրերի մասին. պարզաբանում Արցախից

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ

Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։

Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, բայց մայրաքաղաք Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել։ Մայրաքաղաքում և շրջաններում ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։

Հորդորում ենք բնակիչներին չվստահել չհիմնավորված ու կեղծ լուրերին ու չանհանգստանալ»,- գրել է նա։

Ավելի վաղ  «Инфотека24»-ը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու կրակ են բացել: