Search
Close this search box.

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ ՕԽ-ի եզրափակիչ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի հենցատկերի վարժության եզրափակիչում է:

Տոկիոյի ընթացող Խաղերի առանձին վարժությունների հենացատկերում Դավթյանն ընդհանուր պայքարում հավաքեց 14,866 միավոր և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Առաջին տեղով եզրափակիչ դուրս եկավ Կորեան ներկայացնող Ջիհվան Շին, որը նույնքան միավոր հավաքեց, որքան հայ մարմնամարզիկը:

Տղամարդկանց հենցատկերի եզրափակիչը կկայանա օգոստոսի 2-ին: