Search
Close this search box.

Ծառուկյանի աղջիկը նախագահի պաշտոն ստացավ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարա­նական ընտրություններից հետո «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմ­նադրամի» նախագահի պաշտոնը թա­փուր էր մնացել: Բանն այն է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը զբա­ղեցնող Իվետա Տոնոյանը դարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգա­մավոր:

Ժողովուրդ օրաթերթին հայտ­նի է դարձել, որ «Ծառուկյան բարեգոր­ծական հիմնադրամ»-ը նոր նախագահ ունի՝ Գագիկ Ծառուկյանի կրտսեր դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, ով Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանի ուսանող է: Նա արդեն վեց տարի է, ինչ սովորում է բժշկական համալսարանում: