Search
Close this search box.

Ադրբեջանը մասնակցելու է Վրաստանում կայանալիք Agile Spirit 2021 միջազգային զորավարժություններին

Վրաստանում Agile Spirit 2021 զորավարժություններ են անցկացվելու: Այս մասին հայտնում են ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունից:

Բացի Վրաստանից ու ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր 13 երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը:

Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի ավելի քան 2,5 հազար զինվորական:

Զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 6-ը: