Search
Close this search box.

Ապրիլյան պատերազմի հերոսներից Արթուր Աղասյանի դին գտնվել է

Հայրենիքի սրբազան պաշտպանության գործում հերոսաբար անմահացած «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանի դին է գտնվել։

Արթուր Աղասյանը՝ փոքրամարմին, բայց մեծ ոգով եւ հերոսական կերպարով երիտասարդը, դարձել էր ապրիլյան պատերազմի հերոսական էջերից մեկի գլխավոր հերոսը՝ լինելով կրտսեր սերժանտ: Նրա շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները՝ ջախջախվելով փախել էին դիրքից։

Արթուր Աղասյանն այդ ժամանակ Արցախի հյուսիսում` Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագն էր։

19-ամյա Արթուրն իր սխրագործության համար պարգեւատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 2016 թվականի մայիսին նրան շնորհվել էր լեյտենանտի, իսկ 2018 թվականի մայիսին՝ ավագ լեյտենանտի զինվորական կոչում:

Արթուրի մասունքները Մատաղիսում ճանաչել է նրա զինվորը՝ հրամանատարի խաչի, անվանական սվին դանակի եւ հեռախոսի շնորհիվ։

Մատաղիսի պաշտպանական դիրքերում անմահացել է նաեւ Արթուր Աղասյանի հարազատ եղբայրը՝ Արսեն Աղասյանը, ում աճյունը մի քանի ամիս առաջ հայտնաբերվել է ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ։