Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր բերման ենթարկվածն Ալֆայի Չիկոն է, ով ԱԱԾ փոխգնդապետ է ու կանգնած է «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում

«Հայաստան» դաշինքն անդամ Էլիզաբեթ Պետրոսյանըլ տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով. «Բերման են ենթարկում ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին»:

Վազգեն Սաղաթելյանն էլ իր էջում գրում է. «ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ա՝ Ալֆայի Չիկոն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ով անցավ ողջ պատերազմը, ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրների, մի քանի լուրջ վիրահատությունների, թե Ապրիլյան ու թե վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում։ Պարգևատրվել է՝

«Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով: Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։

Այսօր «Ալֆան» իրեն բերման է ենթարկում առանց որևէ պատճառի կամ բացատրության, փաստացի կատարելով քաղաքական պատվեր։ Լրագրողը հարցնում է ինչի՞ համար են Ձեզ տանում, ժպտալով ասում ա եսիմ, երևի կարոտել են նախկին կոլեագներս

Հ.Գ. երկերոդ նկարը արցած է վիրավորումից կարճ ժամանակ անց»: