Search
Close this search box.

Սուրեն Օհանյանին փոխարինել է Դիանա Քերոբյանը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Օհանյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին ավագանու նիստի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Համաձայն ԿԸՀ հուլիսի 8-ի հմապատասխան արձանագրության Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին:

Բացի այդ, Երեւանի ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախգահ Սաթենիկ Մկրտչյանը դիմում է ներկայացրել հնձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին: