Search
Close this search box.

Աշխարհի ամենահարուստ երկիրը ճանաչվել է Կատարը

2017թ. հոկտեմբերի դրությամբ աշխարհի ամենահարուստ երկիրը Կատարն է: Արժույթի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ Կատարում  բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կազմում է 124 930 դոլար:

Կազմակերպության տվյակներով՝ երկրորդ հորիզոնականում զբաղեցնում է Մակաոի ինքնավար մարզը՝ 114 430 դոլար ՀՆԱ-ով: Երրորդում Լյուքսեմբուրգն է՝ 109 190 դոլար:

Տասնյակում են Սինգապուրը, Բրունեյը, Իռլանդիան, Նորվեգիան, Քուվեյթը, ԱՄԷ-ը: Տասնյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 61 360 հազար դոլար ՀՆԱ-ով:

Ցուցակում 13-րդը Միացյալ Նահանգներն է, 14-րդը՝ Սաուդյան Արաբիան: Գերմանիան 19-րդն է, Ավստրալիան՝ 20-րդը:

Առաջին 30 երկրների շարքում են նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ճապոնիան: