Search
Close this search box.

Ինքնաթիռ է ընկել․ զոհերի թվում ազգությամբ հայ կա

Լիբանանոում օդանավ է ընկել։ Այս մասին հայտնում է «Արևելք»-ը՝ հղում անելով Բեյրութի իր աղբյուրներին։ Հաղորդվում է նաև զոհերի մասին, որոնց թվում կա հայ։

«Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ արկածին հետեւանքով զոհուած են անձեր, որոնցմ է մին ազգութեամբ հայ է։

Կը նշուի, որ արկածը եղած է Լիբանանի Ղոսթա լեռնային շրջանին մէջ, եւ օդանաւը (որ կը պատկանի Open Sky Aviation ընկերութեան եւ նախատեսուած է ներքին փոքր թռիչքներու) բախած է լերան մը, որուն հետեւանքով ալ ինկած է եւ օդանաւուն վրայ եղող ուղեւորները տեղւոյն վրայ մահացած են։

Դէպքի վայր հասած են «Քաղաքացիական պաշտպանութեան» մարմնի անդամներ եւ բացուած է հետաքննութիւն։

Աւելի ուշ եւ յենուելով մեր աղբիւրի տեղեկութիւններուն պիտի ներկայացնենք զոհուած հայորդիին անունը»,- հայտնում է լրատվամիջոցը։