Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ դեսպանն արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղարի՝ սահման այցելելու ՀԱՊԿ-ին ուղղված կոչին

Կարծում եմ, որ այս հարցը, անշուշտ, կշարունակի մնալ իմ ամենասեւեռուն ուշադրության դաշտում: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա պատրաստվում է գնալ հայ-ադրբեջանական սահման՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ սահման այցելելու ՀԱՊԿ-ին ուղղված կոչին:

Ըստ նրա՝ դա մեր փոխգործակցության շատ կարեւոր կողմերից է. անվտանգության, կայունության, իրավիճակի սրման կանխարգելման եւ այդ կապակցությամբ ծագած շատ դժվար խնդիրների լուծումը:

«Հունիսի սկզբին ես այցելել եմ Սյունիքի մարզ եւ շրջել սահմանի երկայնքով, եղել եմ ռուս սահմանապահների, հայ սահմանապահների դիրքերում, այցելել եմ Սիսիանում Գորիսի մեր մարտավարական խմբի գտնվելու վայրը»,- հիշեցրեց դեսպանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցի ժամանակ անհանգստություն էր հայտնել վերջինիս գնահատականների կապակցությամբ: Անվտանգության խորհրդի քարտուղարը համոզմունք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարող որպես միջադեպ որակվել, քանի որ տեւական ժամանակ Ադրբեջանի զինծառայողները չեն լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը: Գրիգորյանը նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այցը: