Search
Close this search box.

Վրաստանում մայրն իր երեք երեխաների հետ հայտնվել է ծովում. երեխաներից մեկը մահացել է, մորը դեռ չեն գտել

Աբխազիայի Գագրա քաղաքում մայրը երեք երեխաների հետ հայտնվել է ծովի ալիքների տակ, ինչի արդյունքում երեխաներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ մայրը որոշել է երեխաների հետ լողալ՝ չնայած փոթորիկի մասին զգուշացմանը և արգելքին:

Մինչ փրկարարների ժամանելը, ականատեսները կարողացել են երեխաներից մեկին հանել ափ: Ավելի ուշ փրկարարները ջրից հանել են նաև մյուս երկու երեխաներին, որոնցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:

Մոր որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: